211652_close_icon
views-count4377 դիտում article-date 11:43 15-07-2016

Պաշտոնատար անձը կնոջ պարանոցից պոկել Է թանկարժեք ոսկյա զարդը և դրել իր գրպանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրերս հատուկ քննչական ծառայություն Է դիմել մի կին և ՀՀ պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Նա հայտնել է, որ օրեր առաջ իր աշխատասենյակ է եկել ՀՀ պաշտոնատար անձանցից մեկը, և ինքը նրա հետ աշխատասենյակում սեռական հարաբերություններ է ունեցել։ Ըստ կնոջ՝ այդ ընթացքում պաշտոնատար անձը իր պարանոցից պոկել է թանկարժեք ոսկյա զարդը և բացահայտ կերպով դրել իր գրպանը։ Կինը իրավապահներին հայտնել է, որ այդ ժամանակ պաշտոնյային ասել է, որ վերադարձնի իր վզնոցը, սակայն իր սենյակում գտնվող պաշտոնյան հրաժարվել է այն իրեն տրամադրել։ Չի բացառվում, որ մինչ իրավապահներին դիմելը կինը ցանկացել է ամեն գնով իր ոսկյա թանկարժեք զարդը հետ վերադարձնել, սակայն փորձերն անցել են ապարդյուն, և կնոջ միակ ելքը մնացել է իրավապահներին դիմելը։ Արդյունքում դիմելով հատուկ քննչական ծառայություն՝ նա պատմել է եղելությունը, իսկ քննիչները սկսել են նյութեր նախապատրաստել։ Եվ, ահա, մեզ տեղեկություններ հասան, որ նախօրեին ՀՔԾ-ում կնոջ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ կողոպուտը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձեց ճշտել հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից, որը հաստատեց մեր տեղեկությունը և հայտնեց, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր