2368 դիտում
12:35 15-07-2016
Յուրա Մովսիսյան. Գալիցկին աշխարհի ամենախելացի գործարարներից մեկն է
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդգծել է իր նախկին ակումբի` «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիի գործունեությունը:
«Երբ նոր էի եկել ակումբ, անմիջապես հասկացա, որ այստեղ ինչ որ լուրջ գործի հիմքերն են դրվում: Ես ծանոթացա ակումբի զարգացման ծրագրերի հետ, որոնք ինձ շատ տպավորեցին:
Իմ կարծիքով, Գալիցկին աշխարհի ամենախելացի գործարարներից մեկն է: Միևնույն ժամանակ, նա զարմանալիորեն բուռն է սիրում ֆուտբոլը, իր տարածաշրջանը, ակումբը: Այդ հատկանիշների համադրումն էլ «Կրասնոդարին» մեծ հաջողությունների բերեց:
Հետադարձ հայաց գցելով, կտեսնենք, որ նա ամեն ինչ զրոյից է սկսել և կապշեք, որ այդքան կարճ ժամանակահատվածում ինչ արդյունքների է հասել: Այսքանից հետո էլ Գալիցկին շուտով կներկայացնի արտակարգ գեղեցկության նոր մարզադաշտը:
Մինչև հիմա էլ սիրում եմ «Կրասնոդարը» և հետևում նրա հաջողություններին: Ամբողջ սրտով նրա հետ եմ», ասել է Մովսիսյանը:
Նմանատիպ նյութեր
2313 դիտում
20:37 07-08-2014
Աշխարհի ամենախելացի շնիկը. տեսանյութ
6498 դիտում
17:20 29-05-2016
Աշխարհի ամենախելացի շների 10-նյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3542 դիտում
12:45 16-01-2014
Մտադիր չեմ հեռանալ «Սպարտակ»-ից. Յուրա Մովսիսյան
Այս բաժնից
1069 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1786 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն
3304 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ