Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Ֆրանսիայի իշխանությունները 3-օրյա համազգային սուգ են հայտարարել երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/15/90471/]ողբերգական [/url]դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը՝ Ելիսեյան պալատում անցկացված Պաշտպանության խորհրդի արտակարգ նիստից հետո:
«Հանրապետության նախագահը որոշում է կայացրել հուլիսի 16-ին, 17-ին և 18-ին համազգային սուգ հայտարարելու մասին: Դրոշները կիջեցվեն այսօրվանից»,-ասել է Վալսը:
Նշենք, որ Ֆրանսիայում 1958 թվականից մինչ այսօր 6-րդ անգամ համազգային սուգ է հայտարարվում՝ 3 անգամ՝ երկրի նախագահների մահվան, 1 անգամ՝ 2001 թ-ին ԱՄՆ-ում սեպտեմբերյան ահաբեկչության, և ևս 2 անգամ՝ 2015 թվականին Ֆրանսիայում Շառլի Հեբդո խմբագրատան առջև և ավելի ուշ՝ նույեմբերի վերջին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների յետ կապված: