39132 դիտում
22:20 16-07-2016
Ինչո՞ւ էր մարդաշատ «Սիրահարների» այգին հատկապես գիշերազգեստներ կրող մոդելներով և ի՞նչ է արտադրում «Փետուր»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 16-ին, Երևանի «Սիրահարների» այգում, տեղի ունեցավ «Փետուր» հայկական նոր ապրանքանիշի շնորհանդեսը:
Այն արտադրում է գիշերազգեստներ, որոնք նախատեսված չեն քնելու համար: Այդ գիշերազգեստներով կարելի է զբոսնել փողոցում, հանդիպել ընկերներին, դուրս գալ սրճելու սիրելի սրճարանում, ճանապարհորդել դեպի արևադարձային երկրներ, մասնակցել երեկույթների, հագնել տանը ու վայելել մտերմիկ թեյախմությունը:
«Փետուրի» գիշերազգեստները պատրաստվում են փափուկ մետաքսից, բամբակե գործվածքից, որոնք ընտրվում են տարվա եղանակներին համահունչ:
Երեկոյի ընթացքում առաջին անգամ հայկական ապրանքանիշի հիմնադիր՝ Անի Մկրտչյանը և հագուստի մոդելավորող՝ Ռուզաննա Վարդանյանը ներկայացրեցին պատրաստի հավաքածուն:
Հատուկ հյուրերի և այցելուների համար կազմակերպվեց խաղարկություն որի հաղթողներին հնարավորություն ընձեռնվեց խանութի պաշտոնական բացմանը՝ հուլիսի 20-ին, իրենց հավանած զգեստը նվեր ստանալ:
Երեկոն վարեց Արթուր Օսիպյանը, իսկ երաժշտական մասն ապահովեցին դիջջեյ Ալենը և Նարեկ Խաչատրյանը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
19862 դիտում
10:36 13-01-2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ