Ձերբակալվել է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայի հրամանատարը
Թուրքիայում վերջին իրադարձությունների զարգացման ֆոնին ձերբակալվել է նաև երկրի հարավում տեղակայված, ռազմավարական նշանակության Ինջիրլիք ռազմաբազայի հրամանատար, գեներալ Բեքիր Էջանը, հաղորդել է Sjy News Arabia հեռուստաալիքը:
Իշխանությունները վերջինիս նույնպես մեղադրել են երկրում ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմաբազաի հրամանատարը ձերբակալվել է Ադանայում: Նրանցի բացի, ձերբակալվել է ևս 10 բարձրաստիճան սպա:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ դեպքերի հետ կապված՝ ռազմաբազան փակվել էր: Նշենք, որ այնտեղ են տեղակայված ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ավիացիաները: