Անդրե Գոմեշը 50 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Ռեալ»
«Վալենսիայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը կարող է շուտով տեղափոխվել «Ռեալ»:
Մադրիդյան ակումբը պատրաստ է Պորտուգալիայի հավաքականի խաղացողի համար վճարել 50 մլն եվրո և ևս 5-10 մլն եվրո` պարգևավճարների տեսքով:
Այս ակումբները լավ հարաբերություններ ունեն, այդ իսկ պատճառով «Վալենսիան» համաձայնվել է այդ գումարով վաճառել Գոմեսին, այլ ոչ թե` 65 միլիոնով, ինչպես նախապես պահանջել էր: