211652_close_icon
views-count52484 դիտում article-date 08:20 22-07-2016

43-ամյա բարերար կինը օգնության ձեռք մեկնեց նաև 11-հոգանոց, 5 անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոլանդիայի քաղաքացի 43-ամյա Ջուլիետա Զաքարյանի 13 տարվա բարեգործությունից պարբերաբար բաժին է հասնում նաև Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 18 փողոցում սոցիալական և կենցաղային պայմաններից գրեթե զուրկ Սողոյանների 11-հոգանոց բազմազավակ ընտանիքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի <<հենասյունը>>՝ 57-ամյա Մերուժան Սողոյանը, տառապում է բազմաթիվ ծանր հիվանդություններով: Ստանալով ընդամենը 28 հազար դրամ թոշակ՝ ամեն անգամ կանգնում է խնդրի առաջ՝ լույսի գումար վճարել, հացի և մյուս մթերքների պարտքերը տալ, թէ՞ դեղորայք և այլ անհաժեշտ ապրանքներ գնել: Նրա 2 որդիները նույնպես անգործունակ են հիվանդության պատճառով և արդեն 8 տարի է գերդաստանով <<ծվարել>> են կիսակառույց շինությունում: Ընտանիքում մեծացող 5 անչափահաս երեխաներից մեկը նույնպես ունի տեսողական խնդիրներ: [color=#EF2929] Shamshyan.com-[/color]ի հետ զրույցում Մերուժանը նշեց, որ տևական ժամանակ լույս չեն ունեցել, և միայն հարևանի գթասրտության շնորհիվ արդեն մեկ ամիս է միացրել են: Ընտանիքի 11 անդամներից և ոչ մեկը չունի գրանցում, քանի որ դա կապված է մեծ չափի գումարների հետ: Ջ. Զաքարյանը հաճախակի է այս ընտանիքի համար սնունդ, հագուստ և գումար ուղարկում, որի համար արժանացավ նրանց շնորհակալական խոսքերին և խոստացավ որ կաջակցի նաև Մերուժանի և երեխայի առողջական խնդիրների բուժմանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր