211652_close_icon
views-count29140 դիտում article-date 16:46 27-07-2016

Բարերար կինը հերթական անգամ օգնության ձեռք մեկնեց Խարբերդի մանկատան երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 27-ին, Հոլանդիայի քաղաքացի, ազգությամբ հայ, 43-ամյա Ջուլիետա Զաքարյանի՝ մանկական հագուստով լի արկղերը և քաղցրավենիքը այս անգամ հանձնվեց Խարբերդի մանկատան երեխաներին: Այնտեղ բնակվող ծնողներից զրկված կամ նրանց հետ կապը կորցրած, ինչպես նաև պետության օգնության ու պաշտպանության կարիք ունեցող երեխաները արդեն լավ են ճանաչում տիկին Ջուլիետային։ Ջ. Զախարյանը հանդիպման ժամանակ ասաց. «Ես շատ ուրախ եմ այսօր ներկա գտնվելու այստեղ և օգտակար լինելու ձեր մանկատանը, մեր այցելությունները անպայման կկրեն շարունակական բնույթ: Ես իմ բարերար ընկերների հետ Հոլանդիա մեկնելուն պես կրկին կհավաքեմ անհրաժեշտ ապրանքներ և կուղարկեմ ձեզ համար: Շուտով սեպտեմբերի 1-ն է և ես կցանկանայի շնորհավորել ձեզ և հաջողություններ մաղթել նոր ուսումնական տարում»: Մանկատան տնօրենը, ինչպես նաև ողջ աշխատակազմը շնորհակալություն հայտնեցին Ջ. Զախարյանին՝ պարբերական բնույթ կրող օգնության համար և շնորհակալագիր հանձնեցին նրան: Իրենց հերթին, երեխաները ի նշան շնորհակալության, արտասանեցին հուզիչ քառատողեր ծնողների մասին: Խարբերդի մանկատանը ապրում է 221 երեխա, որոնց 80 %-ը ունեն հենաշարժողական համակարգի խնդիրներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր