Դիեգո Մարադոնա. Ես Սիմեոնիի փոխարեն ձրի կգլխավորեի Արգենտինայի հավաքականը
Արգենտինայի հավաքականի լեգենդար խաղացող Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ պատրաստ է նորից գլխավորել ազգային թիմը:
«Սիմեոնեն հրաժարվեց հավաքականը գլխավորել ֆինանսական նկատառումներից ելնելով: Իսկ ինձ համար փողը խնդիր չէ: Ես հավաքականը ձրի էլ կմարզեի:
Շատերը մտածում են, թե ես թանկ մարզիչ եմ: Իսկ ի՞նչ ասել Մոուրինյոյի, Անչելոտիի կամ Սիմեոնիի դեպքում:
Ես շատ եմ կարոտում մարզչական աշխատանքը, խաղացողների հետ շփումն ու լրագրողների հետ կոնֆլիկտները», ասել է Մարադոնան: