Դիեգո Մարադոնա. Նույնիսկ Տոնգայի հավաքականը կարող է հաղթել Արգենտինային
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է ազգային թիմի պարտությունը (0:2) Կոլումբիայից՝ Ամերիկայի Գավաթի առաջին խաղում:
«Հասկանում եք, չէ՞, որ նույնիսկ Տոնգայի հավաքականը կարող է մեզ հաղթել:
Կա թիմի հեղինակություն, որը մենք կառուցել էինք: Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը. այն պետք զգաս այնպես, ինչպես՝ սեփական մորդ», ասել է Մարադոնան:
Տոնգայի թագավորությունը գտնվում է Օվկիանիայում, նրա տարածքում բնակվում է 103 հազ. մարդ: ՖԻՖԱ-ի վարկանիշի այդ երկրի հավաքականը զբաղեցնում է 206-րդ տեղը: