1252 դիտում
16:48 22-07-2016
Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի վթարային շքապատշգամբների վերանորոգման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 65 բազմաբնակարան շենքերի 130 վթարային պատշգամբ: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին հունիսին:
Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Դրանց վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով:
Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն, որպես բարի կամքի դրսևորում, և հաշվի առնելով, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման նկատառումով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ միջոցներ են հատկացվել այս ծրագիրն իրականացնելու համար:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
22:36 02-09-2016
Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները
1221 դիտում
18:11 04-09-2015
Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները