211652_close_icon
views-count27202 դիտում article-date 23:40 22-07-2016

Հարգե՛ք ծառայող տղաներին, նրանք ցանկացած պահի՝ անկախ ձեր վարքագծից և ձեր վերաբերմունքից, ձեր կողքին են. Արսեն Արշակյան

Վերջին օրերի իրադարձություններին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ուժերի վարչության պետ, նախկին ոստիկան Արսեն Արշակյանը: [color=#EF2929] «Ցավը նրանում է, որ ով ուզում է կայանալ այս կամ այն միջադեպի ժամանակ, անմիջապես թիրախ է ընտրում դրսում ծառայություն կատարող ոստիկանին, ով կանգնած է իրենց իսկ անվտանգությունն ապահովելու համար»,- նշում է Ա.Արշակյանը, հավելելով՝ պետք չէ կայանալ կամ ուշադրության կենտրոնում հայտնվել ոստիկանին վիրավորելու կամ նրա վրա քար նետելու միջոցով։[/color] ՖԲ օգտատեր պաշտոնյան նշում է, որ այդ տղաները ծառայություն են կատարում ոչ միայն լարված ժամանակ: Նրանք բազմաթիվ անգամ օգնության ձեռք են մեկնել հենց իրենց վրա քար նետողներին և, ի տարբերություն շատերի, այսուհետ նորից շարունակելու են օգնել և պաշտպանել։ «Պատկերացրեք նրա մոր, կնոջ, քրոջ կամ երեխայի զգացողությունը, երբ տեսնում է, որ որդին, ամուսինը, եղբայրը կամ հայրը, ով կոչված է պաշտպանելու ժողովրդին, ենթարկվում է վիրավորանքների, քարկոծման, համենայն դեպս անդաստիարակի կողմից: Որովհետև չի կարելի վիրավորել, առավել ևս հարվածել մեկին, ով կանգնած է այլ նպատակով և իրեն թույլ չի տալիս համարժեք պատասխան տալ. ինձ թվում է, ոչ ոք չի էլ կասկածում, թե ինչպիսի համարժեք պատասխան կարող են տալ նրանք։ Հարգեք ծառայող տղաներին, նրանք ցանկացած պահի ձեր կողքին են, անկախ ձեր վարքագծից և ձեր վերաբերմունքից իրենց նկատմամբ։ Մի խաբվեք սադրիչների կոչերով, միջադեպ ստեղծելուց հետո, հաշված վայրկյաններում նրանց չեք տեսնի։ Մնացեք խաղաղությամբ»,- նշվում է գրառման մեջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր