211652_close_icon
views-count2397 դիտում article-date 17:25 23-07-2016

Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու կասկածանքով մոտ 2000 հաստատություն է փակվում

Թուրքիայի իշխանությունները հայտնել են մոտ 2000 կազմակերպությունների փակման մասին, որոնք, ըստ նրանց, կապ ունեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար թիվ 1 քաղաքական հակառակորդ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ, հաղորդում է BBC-ն: Փակվելու են ավելի քան 1000 մասնավոր դպրոցներ, 1200-ից ավելի հիմնադրամներ և բարեգործական կազմակերպություններ, 19 արհմիություններ, 15 համալսարաններ և 35 բժշկական հաստատություններ: Հիշեցնենք, որ ձերբակալվածների մեջ կա ավելի քան 9000 ոստիկան, 3000 դատավոր, 6000 զինվորական, ինչպես նաև համալսարանների ու դպրոցների դասախոսներ ու ուսուցիչներ: Երկրում հայտարարվել է 3-ամսյա արտակարգ դրություն:

Նմանատիպ նյութեր