211652_close_icon
views-count3478 դիտում article-date 21:46 23-07-2016

ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Ղահրամանյանը, ըստ սպասարկման ոլորտների, քննարկեց 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն՝ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը ոստիկանության Ասկերանի, Մարտունու և Քաշաթաղի շրջբաժիններում քննարկեց 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Ոստիկանության պետի տեղակալը պահանջեց ակտիվացնել հանցավորության դեմ տարվող պայքարը և անհապաղ միջոցներ ձեռնարկել չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր