5110 դիտում
20:00 23-07-2016
ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ Բորիս Ենգիբարյանը, ըստ սպասարկման ոլորտների, քննարկեց 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն՝ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում, ինչպես նաև Հադրութի շրջբաժնում քննարկեց 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետը, ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության անձնակազմին գոհունակություն հայտնելով հանցագործությունների 100 տոկոսանոց բացահայտման ցուցանիշ ապահովելու համար, այդուհանդերձ իր մտահոգություններն արտահայտեց անչափահասների և նախկինում դատված անձանց նկատմամբ տարվող աշխատանքների առումով՝ հանձնարարելով միջոցներ ձեռնարկել վերջիններիս կողմից հնարավոր հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ։
Ոստիկանության Հադրութի շրջբաժնի անձնակազմին հանձնարարվեց ակտիվացնել հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
931 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը