211652_close_icon
views-count16899 դիտում article-date 14:05 24-07-2016

Եվս մեկ ապացույց՝ մենք գործ ունենք ահաբեկչական ագրեսիվ պետության հետ. Դավիթ Բաբայանը զինծառայողին վիրավորելու մասին

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից պայմանագրային զինծառայողի վիրավորվելուն, ասաց .«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք ահաբեկչական ագրեսիվ պետության հետ, որևիցե այլ բացատրություն այստեղ չի կարելի տալ: Ադրբեջանն էլի շարունակում է իր հանցագործ գործունեությունը և այսպիսի պահվածքը նորություն չէ, այլ բան չենք էլ սպասում»։ Դավիթ Բաբայանը չի կարծում, որ Ադրբեջանի սահմանին ակտիվացումը քաղաքական գործընթացների հետ է կապված: «Ես կարծում եմ, որ դա իրենց էությունն է՝ անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում»,-ասաց նա և նշեց, որ սովորաբար Ադրբեջանն ավելի ինտեսիվ է խախտում հրադադարի ռեժիմը, երբ լինում են կարևոր հանդիպումներ: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այս լարվածությունը կապված է Երևանում կատարվող իրադարձությունների հետ, Դավիթ Բաբայանն ասաց, որ՝ ոչ: «Ապրիլին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց, այն ժամանակ ընդհանրապես քաղաքական վիճակը կայուն էր, սակայն նրանք դիմել են նման քայլի: Այսինքն, սա հանցագործի պահվածք է, թեև միգուցե որոշ բաներ հաշվի են առնում՝ պահն օգտագործելու համար, սակայն նրանց էությունը միշտ էլ երևում է»,-ասաց նա: Դավիթ Բաբայանի տեղեկացմամբ` պետք է աշխատեն հարցը Մինսկի խմբին ներկայացնելու համար, որպեսզի ևս մեկ անգամ կարևորեն զինադադարի խախտումն արձանագրող հետաքննական մեխանիզմների տեղադրումը: «Լարվածությունը պետք է համեմատության մեջ նայել: Համեմատած այն վիճակին, որը եղել է մինչ այս քառօրյա պատերազմը, հիմա ավելի կայուն է, բայց դա ոչ թե հետևանք է նրա, որ Ադրբեջանը վերանայել է իր պահվածքը, այլ պարզապես օբյեկտիվ զարգացումների հետևանք է, այս պատերազմում տված կորուստների հետևանք է»,-ասաց նա: Դավիթ Բաբայանն այս համատեքստու մ նկատեց, որ Ադրբեջանում ընթանում են քաղաքական զարգացումներ, և նրանք Սահմանադրություն են փոխում: Ուստիև, կարծում է,որ այս իրավիճակում նրանք կփորձեն մերթընդմերթ իրավիճակն այսպես լարել, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղեն և իրենց սահմանադրական փոփոխություններն անցկացնեն: Նյութի աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2016/07/24/davit-babayan/2087469]www.tert.am[/url]

Նմանատիպ նյութեր