70714 դիտում
18:09 25-07-2016
Առեղծվածային դեպք Արարատի մարզում․ Արարատի ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ 70-ամյա ինքնազգացողությունը վատացած պապիկին հայտնաբերել են «Չայնիի» ձորում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 25-ին, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները՝ քաղաքացիների օգնությամբ, Կոտայքի մարզի՝ հայտնի «Չայնիի» ձորում հայտնաբերել են Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 70-ամյա Պարույր Եթիմյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 24-ին Պ․ Եթիմյանի որդին դիմել է ոստիկանության Արարատի բաժին, և հայտնել, որ հայրը առավոտյան ժամը 9-ին դուրս է եկել տնից, գնացել անհայտ ուղղությամբ։
Նույն օրը ոստիկանության Արարատի բաժնի պետ՝ Սևան Քոչարյանի կողմից ստեղծվում է օպերատիվ խումբ։
Ոստիկանները գրեթե ողջ գիշեր աշխատանքներ են կատարել և պարզել, թե վերջին անգամ որտե՞ղ են տեսել ծերունուն և ամեն անգամ նշված վայրերը մեկնելով պազել են, որ ծերունին այդտեղից գնացել է։
Այսօր առավոտյան որոնողական աշխատանքները շարունակվել են տաքսիստների շրջանում, և Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստացել, որ պապիկը տաքսով ուղղություն է վերցրել դեպքի Երևանի կողմ։
Որոշ ժամանակ անց ոստիկանները պարզում են, որ տաքսու վարորդը պապիկին իջեցրել է «Արծվի» արձանի մոտ։
Սկսում է փնտրողական աշխատանքները «Արծվի» արձանից մինչև «Չայնիի» տարածք։
Արարատի ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ, ինչպես նաև որոնվողի հարազատները մի քանի ժամ ոտքով «սանրում են» այդ ամբողջ տարածքը և «Չայնիի» ձորում հայտնաբերում են պապիկին ինքնազգացողությունը վատացած վիճակում ու անմիջապես տեղափոխում են հիվանդանոց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+