211652_close_icon
views-count2053 դիտում article-date 16:45 26-07-2016

ԱՄՆ-ն պատրաստ է Գուանտանամոյի բանտից ազատ արձակել վերջին ռուս բանտարկյալին

Ամերիկյան իշխանություններն եկել են այն եզրակացության, որ այլևս չարժի Գուանտանամոյի բանտում պահել ռուս Ռավիլ Մինգազովին, հաղորդում է Associated Press-ը: Ահսպիսով, միջգերատեսչական հանձնաժողովը ընդունել է Ռուսաստանի վերջին բանտարկյալ քաղաքացուն Գուանտանամոյից ազատ արձակելու իրավունքը: Համապատասխան որոշումը հրապարակվել է խորհրդի կայքում: Մինգազովի փաստաբանների խոսքով՝ իրենք արդեն տեղեկացրելեն այդ մասին Մինգազովին Վաշինգտոնում տեղակայված իրենց գրասենյակից Skype-ի միջոցով: Փաստաբաններից մեկի՝ Գարի Թոմփսոնը նշել է, որ 48-ամյա Մինգազովին արդեն 14 տարի է, առանց որևէ մեղադրանք առաջադրելու պահում են բանտում: Նրան մեղադրում են Աֆղանստանում թալիբների օգտին կռվելու մեջ:

Նմանատիպ նյութեր