211652_close_icon

ՊՊԾ գնդի տարածքից այս պահին անկանոն կրակահերթեր են արձակվում. Աշոտ Ահարոնյան

views-count39262 դիտում article-date 23:27 26-07-2016
Երեւանի Խորենացի փողոցում զինված խմբի կողմից զավթված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդից այս պահին անկանոն կրակոցներ են արձակվում։ Այս մասին իր [url=https://www.facebook.com/ashot.aharonyan?fref=ts]ֆեյսբուքյան էջում[/url] գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների եւ տարածքի բնակիչների անվտանգությունը»,- գրել է նա։ Նշենք, որ արդեն 10-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Նմանատիպ նյութեր