211652_close_icon
views-count2161 դիտում article-date 14:28 27-07-2016

Ապամոնտաժվում են օրենսդրությանը հակասող գովազդային ցուցանակները

Մայրաքաղաքի շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման գործընթացը պարբերական բնույթ է կրում: Այս ուղղությամբ ներկայում աշխատանքներ են ծավալվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության, ՀՀ լեզվի պետական տեսչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների համագործակցության արդյունքում: Իրավախախտների նկատմամբ կազմվում են վարչական արձանագրություններ: 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալներով մայրաքաղաքում ապամոնտաժվել է 131 ապօրինի գովազդային ցուցանակ, 28-ը համապատասխանեցվել է գործող օրենսդրությանը: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր