211652_close_icon
views-count2179 դիտում article-date 16:45 11-08-2015

Երևանում ապամոնտաժվում են ապօրինի գովազդային ցուցանակները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և ՀՀ լեզվի պետական տեսչության հետ համագործակցության արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է թվով 241 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ: Իրավախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ: Նշենք նաև, որ մայրաքաղաքում գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից տեղադրված ապօրինի գովազդային վահանակներ չեն հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր