42880 դիտում
18:22 27-07-2016
Ողբերգական դեպք Տավուշի մարզում․ 34-ամյա վարորդը Беларус մակնիշի խոտհունձով վթարի է ենթարկվել և տեղում մահացել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում, 34-ամյա Արման Ապրեսյանը իր վարած Беларус մակնիշի խոտհունձ տրակտորով Մովսես գյուղում՝ «Մեծ քոլ» կոչվող հանդամասում վթարի է ենթարկվել և տրակտորով շրջվել։
Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Ապրեսյանը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, վաշտի հարամանատար՝ Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Մայիլյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Մայիլյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 242 հոդվածի 2րդ մասի հատկանիշով։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+