211652_close_icon
views-count4279 դիտում article-date 21:26 30-07-2016

Թուրքիայում ազատ են արձակվել 758 զինվորականներ, ովքեր մեղադրվում էին իրականացված պետական հեղաշրջման մեջ

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Ստամբուլի դատարանը ազատ է արձակել 758 զինվորականների, ովքեր մեղադրվում էին Թուրքիայում իրականացված պետական հեղաշրջման մեջ։ Արդեն տեղեկացրել էինք, որ երեկվա տվյալներով ձերբակալվել է 18 044 մարդ, որոնցից 9677-ի համար արդեն սահմանված է կալանքը։ Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո հազարավոր մարդիկ հեռացվել են իրենց աշխատանքից, ովքեր աշխատում էին պետական և ոչ պետական հաստատություններում։

Նմանատիպ նյութեր