211652_close_icon
views-count4118 դիտում article-date 23:40 01-08-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 1-ին

1291 թ. – Շվեյցարիան հռչակեց իր անկախությունը։ 1774 թ. – Ջոզեֆ Պրիստլին հայտնաբերեց թթվածինը։ 1876 թ. – Կոլորադոն դարձավ ԱՄՆ-ի 38-րդ նահանգը։ 1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսական կայսրությանը։ 1921 թ. – ծնվել է Լիլի Չուգասզյանը, ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո), 1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու Յորքի օպերային թատրոններում (մահ. 2012 թ.): 1933 թ. – ծնվել է Զորայր Խալափյանը, հայ գրող, արձակագիր և դրամատուրգ (մահ. 2008 թ.): 1934 թ. – Երևանում սկսվեց Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։ 1944 թ. – Աննա Ֆրանկն իր օրագրում կատարեց վերջին գրառումը։ 1981 թ. – ԱՄՆ-ում սկսվեց հեռարձակվել MTV հեռուստաընկերությունը։ 2009 թ. – մահացել է Կորասոն Ակինոն, Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը, Ասիական երկրների առաջին կին նախագահը (ծն. 1933 թ.):

Նմանատիպ նյութեր