211652_close_icon
views-count1675 դիտում article-date 12:03 03-08-2016

Վերականգնվել է Սարի թաղը սպասարկող հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը

Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքի Մ.Խորենացու փողոցում վերականգնվել է տրանսպորտի բնականոն երթևեկը: Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող հ.հ. 9 և 21 ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող հ. 14 միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով։ Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր