211652_close_icon
views-count2238 դիտում article-date 14:30 03-08-2016

Հանրապետության մարզերում ֆիզիկական ակտիվության խթանման պայմանները բարելավվում են

Հայաստանում այսօր շեշտադրվում է հանրային առողջապահության գերակայությունը։ Սա նշանակում է, որ որդեգրվում է առաջին հերթին բնակչությանն առողջ պահելու, հիվանդությունները կանխարգելելու ճանապարհը։ Այսօր աշխարհի պետությունների առողջապահական համակարգերի համար առավել մեծ բեռ են ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ)։ Աշխարհում տարեկան արձանագրվում է մահվան 57 միլիոն դեպք, որոնցից 36 միլիոնը (շուրջ 60 տոկոսը)` ոչ վարակիչ հիվանդություններից: ՈՎՀ-ը զարգանում են հիմնականում չորս վարքագծային ռիսկի գործոնի՝ ծխախոտի օգտագործման, անառողջ սնուցման, ցածր ֆիզիկական ակտիվության և ալկոհոլի չարաշահման, ինչպես նաև ֆիզիոլոգիական չորս ռիսկի գործոնի (արյան մեջ շաքարի պարունակության բարձր մակարդակ, ճարպակալում, զարկերակային գերճնշում, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ) ազդեցությունից: Առողջ ապրելակերպը ներառում է ինչպես առողջ սնուցումը, այնպես էլ` տարիքին համապատասխան ֆիզիկական ակտիվությունը և անվտանգ միջավայրի ձևավորումը: Վիճակագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակչության 15 տարեկան և բարձր տարիքային խմբում գիրությունն ու ճարպակալումը կազմում է 49, ֆիզիկական թերակտիվությունը` 17,5%: Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում 100.000 բնակչի հաշվով ավելորդ քաշ ունեցող տղամարդիկ կազմել են 51.8, իսկ կանայք՝ 45.8%: Հայաստանում 2012 թվականին 20 տարեկանից բարձր տարիքի բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվությունը կազմել է 50%: Կարևորելով խնդիրը, ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը և միջոցառումների ցանկ»-ը, որը ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ին թիվ 50 արձանագրային որոշմամբ հաստատվել է։ Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանը և ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային ռիսկի գործոնների նվազեցմանը միտված այս ռազմավարությունով առաջնորդվում են մի շարք գերատեսչություններ։ Ֆիզիկական ակտիվությունը խթանելու համար շատ կարևոր է անհրաժեշտ պայմանների` բնակելի թաղամասերում և հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անվտանգ, ապահով և գրավիչ պայմանների ստեղծումը և դրանց հասանելիության ապահովումը։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել է Հայաստանի Հանրապետության բնակելի թաղամասերում և հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նախատեսված տարածքների «նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների խաղահրապարակներ, մեծահասակ բնակչության մարզագույքով ապահովված տարածքներ, խոտածածկով մարզահրապարակներ» ուսումնասիրություններ։ 2014-2015թթ. ուսումնասիրությունների արդյունքները վկայել են, որ բնակչության ֆիզիկական ակտիվության խթանման առկա պայմանները` նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների խաղահրապարակներ, մեծահասակ բնակչության մարզագույքով ապահովված տարածքներ, խոտածածկով մարզահրապարակներ, հիմնականում կենտրոնացված են մայրաքաղաքում։ Մարզերում իրավիճակը բարելավելու նպատակով միջազգային մոտեցումներին համապատասխան առաջարկություններ են ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։ Արդյունքում մարզերում ֆիզիկական ակտիվության պայմանները զգալի բարելավվել են։ Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացված աշխատանքներ [img]/ups/images/0695122001470211876728907.jpg[/img] Գծապատկերից երևում է, որ 2016թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության մարզերում կառուցվել է 124 պարզ տիպի մանկական խաղահրապարակ (ևս 21-ը` ընթացքի մեջ), 64 մարզագույքով ապահովված տարածք (ևս 16-ը` ընթացքի մեջ), 29-ը` արհեստական խոտածածկով մարզադաշտ (ևս 7-ը` ընթացքի մեջ) և 8 այլ խաղահրապարակ (վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի խաղադաշտ (ևս 2-ը` ընթացքի մեջ): Պարզ տիպի մանկական խաղահրապարակներ [img]/ups/images/0472559001470211903169668.jpg[/img] Ընդհանուր թվով 124 պարզ տիպի մանկական խաղահրապարակից Արագածոտնի մարզում կառուցվել է 12-ը, Արարատում՝ 32-ը, Գեղարքունիքում՝ 12-ը, Արմավիրում՝ 7-ը, Կոտայքում՝ 35-ը, Շիրակում՝ 2-ը, Վայոց ձորում՝ 4-ը, Տավուշում՝ 20-ը: Մարզագույքով ապահովված տարածքներ [img]/ups/images/0953843001470212110310272.jpg[/img] Մարզագույքով ապահովված 64 տարածքից Արագածոտնի մարզում կառուցվել է 2-ը, Արարատի մարզում՝ 14-ը, Գեղարքունիքում՝ 8-ը, Արմավիրում՝ 9-ը, Կոտայքում՝ 21-ը, Շիրակում՝ 4-ը, Վայոց ձորում՝ 3-ը, Տավուշում՝ 3-ը: Արհեստական խոտածածկով մարզադաշտեր [img]/ups/images/0831806001470212147994356.jpg[/img] Արհեստական խոտածածկով 29 մարզադաշտից Արարատի մարզում կառուցվել է 15-ը, Գեղարքունիքում՝ 3-ը, Արմավիրում՝ 2-ը, Կոտայքում՝ 7-ը, Տավուշում՝ 2-ը: Այլ խաղահրապարակներ [img]/ups/images/0067862001470212172658829.jpg[/img] Կառուցվել է այլ տեսակի 8 խաղահրապարակ, որից Գեղարքունիքի մարզում՝ 2-ը, Շիրակում և Վայոց ձորում՝ 3-ական: [img]/ups/images/0208996001470212206709211.jpg[/img] Արմավիրի մարզում վերանորոգվել են Վանանդի, Հայթաղի, Մարգարայի, Մեծամորի թիվ 1, Ակնաշենի, Հացիկի միջնակարգ դպրոցների մարզադահլիճները, ինչպես նաև դպրոցներին կից կառուցվել է վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի խաղադաշտ: Բարեկարգվել են Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքների բազմաբնակարան շենքերի բակերը, տեղադրվել են տաղավարներ, նստարաններ, փոքր ֆուտբոլի, վոլեյբոլի խաղահրապարակներ, իրականացվել են ասֆալտապատման, լուսավորման աշխատանքներ և ծառատունկ: Արմավիր, Էջմիածին, Մեծամոր քաղաքների զբոսայգիներում, ինչպես նաև մի շարք գյուղական համայնքներում շարունակվել են փողոցների, մայթերի և հասարակական վայրերի բարեկարգման և վերանորոգման, սալիկապատման աշխատանքներ, հետիոտնի համար բարեկարգվել են ճամփեզրի մայթերը:

Նմանատիպ նյութեր