40306 դիտում
15:10 05-11-2024
«Կորեայի ձորի» կամուրջը փրկե՛ք կործանումից, պարոն Ավինյան ու Արաբկիրի թաղապետ, ու կարժանանաք քաղաքացիների օրհնանքին. հակառակ դեպքում՝ դուք գիտեք հայի անեծքի ուժը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Եթե մի քանի շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հետևություններ չանեն ու միջոցներ չձեռնարկեն՝ ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր» կամրջի վերանորոգման ուղղությամբ, ապա շաբաթների ընթացքում կամուրջը կդառնա ոչ միայն վտանգավոր՝ երթևեկության համար, այլև մի գեղեցիկ օր կփլուզվի:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ականատես եղանք, որ Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը ոչինչ չեն ձեռնարկել՝ կամրջի վրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Վարորդները այնտեղով անցնելիս ամենավերջին խոսքերն են ուղղում պատասխանատուներին, ասելով՝ տպավորություն է, թե իրենց աշխատասենյակներում նստած են ու իրենց չի հուզում, որ մի գեղեցիկ օր կամուրջը փլվելու է ու այդ ժամանակ սկսելու են իրար հերթ չտալով մեկմեկու մեղադրել:
Ամո՛թ է, էս կամուրջը Արաբկիր վարչական շրջանից դեպի Կոտայքի մարզ տանող ճանապարհի, կարելի է ասել, արյունատար անոթն է, եթե կամուրջը փլուզվեց, այդ դեպքում Երևանում ավելի է բարդանալու երթևեկությունը, ու հետո մեղադրելու են պարեկային ծառայությանը, թե մայրաքաղաքում խցանումներ են:
Երևի խցանումներ են այն մարդու մտքում, ով որոշել է չարձագանքել քաղաքացիների խնդրանքին, այսօր արդեն՝ պահանջին, ու հստակ քայլեր ձեռնարկել՝ կամուրջը փրկելու ուղղությամբ, իսկ դա ամենալավ նվերը կլինի երևանցիներին, երբ տեսնեն, որ քաղաքապետարանն ու թաղապետարանը իրոք կամուրջը փրկեցին փլուզումից:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս հատվածով են երթևեկում ոչ միայն դեպի Կոտայքի մարզ, այլ նաև Արագածոտնի ու Շիրակի մարզեր մեկնող քաղաքացիները. Քանաքեռավանով դուրս են գալիս Զովունի, Եղվարդ, Աշտարակ ու հետո Շիրակի մարզ. այնպես որ, հարգելի՛ Տիգրան Ավինյան, հարգելի՛ Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյան, իրական աշխատանքներ կատարեք՝ երևանցիների համակրանքին արժանանալու համար, հակառակ դեպքում կարժանանաք անեծքի, իսկ ինչպես գիտեք՝ հայի անեծքը շուտ է տեղ հասնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երբ Արաբկիրի թաղապետերն էին Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը, Արամ Ազատյանը, շարքային արաբկիրցիները, այդ թվում ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ի տարածքում ապրող սեփական տան բնակիչները, իրենք էին զգում, որ իրոք տարածքի մասին հոգ տանող մարդիկ կան։
Գրեթե միշտ Ա․ Երիցյանը, Հ․ Անտոնյանը, Ա․ Ազատյանը հսկողության տակ էին պահում ոչ միայն ձորում սանիտարահիգիենիկ վիճակը, այլև թիվ 1 խնդիր էին համարում բնակիչների համար «Կորեայի ձոր»-ից դեպի Կոտայքի մարզի տանող ճանապարհների բարեկարգ լինելը, իսկ Ա․ Ազատյանի թաղապետ եղած ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Ա․ Ազատյանի շնորհիվ «Կորեայի ձոր»-ում, որ անգամ ԽՍՀՄ տարիներին չի ունեցել արտաքին լուսավորություն, հարյուրից ավելի լեդ լույսեր տեղադրվեցին։
Արաբկիրի ներկայիս թաղապետի պաշտոնի ժամանակավոր կատարող Սուրեն Վարոսյանը երևի թե ժամանակ չունի այցելելու «Կորեայի ձոր», իսկ եթե այցելի, ապա սեփական մաշկի վրա կզգա, որ գետի վրա եղած կամուրջը, ժողովրդի լեզվով ասած ,«հոգեվարք» է ապրում։ Կամուրջն ամբողջությամբ քայքայման եզրին է, ինչը պետք է մտահոգի թե՛ Երևանի քաղաքապետարանին, թե՛ Արաբկիրի թաղապետարանին, իսկ կամրջի վրա առաջացած հսկայական փոսերի պատճառը, ըստ բնակիչների, կեղտաջրերի վնասված խողովակներն են, որը «Վեոլիա ջուր»-ը պետք է փոխի, սակայն մի քանի ամիս է էսօր-էգուց են անում։
Մի քանի օր SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում ոչ միայն «Կորեայի ձոր»-ում բնակվող սեփական տների բնակիչներից, այլ նաև Երևանից դեպի Կոտայքի մարզ մեկնող վարորդներից, ովքեր պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը միջոցներ ձեռնարկեն այդ մի քանի մետրանոց կամուրջը հիմնովին ասֆալտապատեն և դա պետք է արվեր օրերի ընթացքում՝ հաշվի առնելով, որ ձմեռը սարերի հետևում չէ։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+