211652_close_icon
views-count36139 դիտում article-date 12:42 04-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է վթարի ենթարկված Нива-ն գլխիվայր շրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ հուլիսի 30-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից: Վթարի ենթարկված 5 ավտոմեքենաներից Нива-ն գլխիվայր շրջվել էր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/30/91743/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 30-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Դավիթ Բեկ պողոտայում բախվել էին Վազ 2121 մակնիշի 30 ՕQ 002 համարանիշի, BMW մակնիշի 34 CD 404 համարանիշի, Mercedes մակնիշի 22 ZZ 101 համարանիշի, Lada Priora մակնիշի 33 TՍ 844 համարանիշի և Mercedes մակնիշի 22 ՏՈ 101 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել էր, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և նույն գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների և վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բախումը սկզբից եղել էր Нива-ի և Lada-ի միջև, որից հետո Lada-ն բախվել էր նախ BMW-ին, այնուհետև՝ 2 Mercedes-ներին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր