211652_close_icon
views-count1957 դիտում article-date 13:16 04-08-2016

Կլուծվի Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի ուսուցչի տանը երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրը

Կառավարությունն այսօր ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում, որի նպատակը ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի ուսուցչի տանը երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: Այդ բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները մշտական բնակության վայր ունենալու նպատակով: Կառավարությունը մեկ այլ որոշմամբ «Հայէկոնոմբանկ»-ի սեփականությունը հանդիսացող Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոց 3 հասցեում գտնվող բնակելի շենքը, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասն ընդունել է որպես ՀՀ սեփականություն և նվիրել այնտեղ բնակվող ընտանիքներին: «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Նմանատիպ նյութեր