211652_close_icon
views-count3483 դիտում article-date 14:04 04-08-2016

25-ամյա հետախուզվողին հայտնաբերեցին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 3-ին, ժամը 10.20-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 29 շենքի մոտակայքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ն, որը 2016 թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր