3614 դիտում
20:37 04-08-2016
Ոստիկանությունը կոչ է անում զգուշանալ խարդախների լարած որոգայթից
Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, թե իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու համար ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը և որպես տուգանք անհրաժեշտ է վճարել 8.500 ՀՀ դրամ։ Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը։
Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։
Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։
ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը /cache/ և դիտարկչի հավելումները /extension/ կամ դիմել համապատասխան համակարգչային մասնագետի։
Այն քաղաքացիները, ովքեր տուժել են խարդախների գործունեությունից՝ կարող են դիմել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կամ զանգահարել 011-56-27-18, 010-59-67-33 հեռախոսահամարներով:
Նմանատիպ նյութեր
9831 դիտում
21:40 17-08-2016
Ոստիկանությունը կոչ է անում զգուշանալ խարդախների լարած որոգայթից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17635 դիտում
19:58 14-06-2018
Ոստիկանությունը կոչ է անում զգուշանալ խարդախության նոր ծուղակից
Այս բաժնից
745 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը