211652_close_icon
views-count23906 դիտում article-date 14:17 05-08-2016

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում 33-ամյա մոտոցիկլավարը վթարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 4-ին, մոտոցիկլավարի վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Աղամալյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12.5 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կորցրել մոտոցիկլի կառավարումը և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Աղամալյանը «աջ և ձախ ողերի սալջարդ, վերջին վերջույթների քերծվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Ումուրշատյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր