«Երևանյան ամառ 2016». տեղի կունենա «Ողջույն Դավթաշենից» մանկական ծրագիրը
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ օգոստոսի 6-ին, մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգում ժամը 17:00-18:30-ը տեղի կունենա «Ողջույն Դավթաշենից» մանկական ծրագիրը:
Համերգային ծրագրով ներկաներին կողջունեն վարչական շրջանի երգի ու պարի համույթները, դավթաշենցի շնորհաշատ երեխաները: Փոքրիկներին կմատուցվեն նաև հաճելի անակնկալներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]