7731 դիտում
14:04 05-08-2016
ՀՀ ԱԱԾ. հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք, որը կարող է կապ ունենալ ՊՊԾ գունդը զավթած խմբի հետ. լուսանկարներ
Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:
Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն:
Ձերբակալվել է երկու անձ: Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները, ասված է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3194 դիտում
17:52 19-09-2016
ՊՊԾ գունդը զավթած 31 զինյալներին օժանդակել են ևս 18 անձինք, որոնցից 15-ը կալանավորված են. ՀՔԾ
17846 դիտում
19:58 08-08-2018
Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք․ ԱԱԾ
2087 դիտում
11:34 12-04-2021
Հայտնաբերվել և կամովին հանձնվել է Արցախից Հայաստան տեղափոխված մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»