211652_close_icon

Հայ մարզիկներն արդեն Ռիոյում են և անհամբերությամբ են սպասում Օլիմպիական Խաղերի մեկնարկին. ֆոտոշարք, տեսանյութ

views-count3460 դիտում article-date 15:05 05-08-2016
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները մեծ անհամբերությամբ են սպասում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին: Անցած մի քանի օրերի ընթացքում թիմի անդամները հասցրել են ծանոթանալ օլիմպիական գյուղին, նոր կապեր հաստատել այլ մարզիկների հետ և, որն ամենակարևորն է, շարունակում են մարզումային հստակ ծրագրով նախապատրաստվել քառամյակի ամենասպասված մարզական իրադարձությանը՝ Օլիմպիական խաղերին: Ավելի քան 10.500 մարզիկների համար նախատեսված օլիմպիական գյուղը նման է «աշխարհի մայրաքաղաքի», որտեղ խոսում են բոլոր լեզուներով: Այս օրերին Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 33 մարզիկներից միայն ըմբիշներն են, որ Ռիոյում չեն: Նրանք օլիմպիական քաղաք կժամանեն` օգոստոսի 9-ից սկսած: Օգոստոսի 3-ին կայացել է դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը: Օգոստոսի 5-ին` տեղական ժամանակով ժամը`20:00-ին, լեգենդար «Մարականա» մարզադաշտում կկայանա Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: ՀԱՕԿ լրատվականը կարճ շրջայց է կատարել օլիմպիական գյուղում և մեդիա կենտրոնում, որտեղից ներկայացրել է առաջին լուսանկարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր