211652_close_icon
views-count5753 դիտում article-date 11:58 06-08-2016

Ռիոյում կայացավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. Հայաստանի պատվիրակության մուտքը «Մարականա». ֆոտոշարք, տեսանյութ

Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում վառվեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն՝ ազդարարելով քառամյակի ամենասպասված իրադարձության մեկնարկը։ Մոտ 74 հազար հանդիսական էր ներկա Հարավային Ամերիկա մայրցամաքում առաջին անգամ անցկացվող խաղերին։ Մինչ կսկսվեր պաշտոնական մասը, կազմակերպիչները ժամանակակից համակարգչային ձևավորումների միջոցով ներկայացրեցին Բրազիլիայի պատմությունը։ Այնուհետև, աշխարհի 205 պետության մարզիկները պատվո շրջան կատարեցին մարզադաշտում։ Հայաստանի դրոշը տանում էր լողորդ Վահան Մխիթարյանը։ Ողջույնի խոսքով մարզիկներին դիմեցին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և «Ռիո-2016»-ի կազմկոմիտեի նախագահ Կառլոս Նուզմանը՝ կոչ անելով մարզիկներին հավատարիմ մնալ օլիմպիական գաղափարախոսությանը։ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառելու պատիվը տրված էր Վանդերլայ Կորդերո լա Լիմային՝ Օլիմպիական խաղերի բրոնզե և «Պիեռ դե Կուբերտեն»-ի անվան մեդալակրին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր