Ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 3 օր. Ֆոտոշարք
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 3 օր: Առաջին անգամ ձմեռային Օլիմպիադան կանցկացվի Ռուսաստանում: Գրեթե ամեն ինչ պատրաստ է մեկնարկի համար: 22-րդ Օլիմպիական խաղերին կմասնակցեն 88 երկրների մարզիկներ: 7 մարզաձևում կվիճարկվեն մեդալների 98 հավաքածու: Այն 12-ով ավելին է 2010թ. Վանկուվերի Օլիմպիական խաղերի մեդալների հավաքածուից: