Չեմպիոնների լիգա. Չորրորդ փուլի վիճակահանության արդյունքները
Շվեյցարական Նյոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների Լիգայի որակավորման վերջին փուլի վիճակահանությունը: Այս փուլի հաղթողները իրավունք կստանան մասնակցել մրցաշարի խմբային փուլին:
[b]Վիճակահանության արդյունքները.
[/b]Չեմպիոնների լիգա, որակավորման 4-րդ փուլ
«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Վիկտորիա» (Չեխիա)
«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Լեգիա» (Լեհաստան)
«Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Հապոել» (Իսրայել)
«Կոպենհագեն» (Դանիա) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)
«Այաքս» (Հոլանդիա) – «Ռոստով» (Ռուսաստան)
«Պորտու» (Պորտուգալիա) – «Ռոմա» (Իտալիա)
«Ստյաուա» (Ռումինիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Մոնակո» (Ֆրանսիա)
Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16-ին և 17-ին, պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 23-ին ու 24-ին: