211652_close_icon
views-count3621 դիտում article-date 19:44 06-08-2016

Ռիո-2016. Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը պարտվեց

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը պարտությամբ մեկնարկեց։ Տղամարդկանց թեթև քաշային կարգի առաջին մենամարտում Հովհաննիսյանի մրցակիցը 20-ամյա Սամուել Կարմոնան էր։ Երեք մրցափուլերի արդյունքում` հաղթեց իսպանացի մարզիկը՝3-0 հաշվով։ Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը դեռևս պայքարի մեջ կլինեն` ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը։

Նմանատիպ նյութեր