211652_close_icon
views-count3249 դիտում article-date 16:43 07-08-2016

Հակոբ Սերոբյան. Մերդինյանը կատարեց իր առջև դրված առաջադրանքը

Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը անդրադարձավ հայկական թիմի երկու անդամների՝ Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի որակավորման փուլի [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/07/92340/]ելույթներին[/url]: Հարություն Մերդինյանի մասին. Հարություն Մերդինյանը կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Մեր ստուգողական մարզումների ժամանակ նա վարժությունը կատարում էր ավելի վատ, սակայն հիմա գերազանց արեց այն: Մերդինյանի ստացած գնահատականը՝ 15,583 միավոր, հնարավորություն կտա պայքարելու եզրափակչում: Նա արեց վարժությունը այն բարդությամբ, ինչպես և պլանավորել էինք, ավելի բարդ վարժությամբ Հարությունը հանդես կգա արդեն եզրափակչում: Արթուր Դավթյանի մասին. Արթուրն առաջին ցատկի ժամանակ շատ լավ կատարեց վարժությունը, իսկ երկրորդի ժամանակ իր հնարավորություններից մի բան էլ ավել կատարեց, պարզապես բարձր ցատկեց և չկարողացավ կանգնել ոտքերի վրա: Հիմա Դավթյանը անհաջողության մեջ ինքն իրեն է մեղադրում միայն: Կարծում եմ` նա կլինի 12-րդ տեղում: Անհատական գործիքների եզրափակիչները կկայանան օգոստոսի 14-ին և 15-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր