211652_close_icon
views-count1490 դիտում article-date 14:09 30-05-2016

Հակոբ Սերոբյան. Մեդալների քանակն ինձ համար անսպասելի էր

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջնության արդյունքներից, գնահատեց մարզիկների գրանցած արդյունքները: -Պարոն Սերոբյան, արդյո՞ք սպասում էիք մեդալների նման առատություն: -Ինձ համար շատ անսպասելի Էին այս մեդալները: Այո, մենք պատրաստվում ենք ամեն մրցաշարի լավագույնս ներակայանալ, բայց մեդալների այս քանակը իրոք անսպասելի էր: Հաճելի անակնկալ էր: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունում Եվրոպայի չեմպիոն ունենք: [b]-Ի՞նչ կասեք տղաների կատարած աշխատանքի մասին: [/b] -Արթուր Դավթյանը կատարեց իր բարդ ցատկը, որը պատրաստում ենք Օլիմպիական խաղերի համար: Նա շատ լավ կատարեց այն: Կարող եմ ասել, որ նա ևս արժանի էր ոսկե մեդալի: Հարություն Մերդինյանը նույնպես իր բարդ վարժությունը կատարեց, բայց ոչ այնքան լավ: Օլիմպիական խաղերի ժամանակ մենք նման կերպ ներկայանալու իրավունք չունենք: Աշխատելու և հղկելու տեղ կա: Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը ներկայացան իրենց ուժերի առավելագույնով: [b]-Մարմնամարզության թիմը կուռ թիմի տպավորություն է թողնում, կարելի է ասել, որ սա թիմային աշխատանքի արդյունք է: [/b] -Այո, իհարկե: Անպայման ցանկանում եմ նշել, որ այս մեդալները թիմային աշխատանքի արդյունք են: Ցանկանում եմ անուն առ անուն նշել՝ Սոս Սարգսյան, Հայկ Նազարյան, Արտյոմ Ավետյան և Կարեն Բաղդասարյան: Սա ընկերական մթնոլորտում աշխատելու արդյունքն է: Կարևորն այն է, որ հավաքականի տղաներն էլ ընկերներ են, այսպես ասած՝ մեկը մյուսով են:

Նմանատիպ նյութեր