211652_close_icon
views-count6378 դիտում article-date 09:48 09-08-2016

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանինը՝ կայուն ծանր. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսյան իրադարձությունների հետևանքով քաղաքացիական հիվանդանոցներ ընդունված բազմաթիվ անձանցից երեկվա դրությամբ շարունակում էր ստացիոնար բուժում ստանալ 9 տուժած։ Կայուն կամ ծայրահեղ ծանր էր գնահատվում նրանցից երկուսի վիճակը։ Այս տեղեկությունը փոխանցեցին առողջապահության նախարարությունից։ Այստեղից նաև ասացին, որ նրանցից մեկը ոստիկան է, որը «Հերացի» համալսարանական թիվ մեկ կլինիկայից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որովհետև հեմոդիալիզի անհրաժեշտություն էր զգացվում և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսը «Սասնա ծռեր» խմբի անդամ է, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Հիշեցնենք, որ ոստիկանը Գագիկ Մկրտչյանն է, «Սասնա ծռերի» անդամը՝ Սեդրակ Նազարյանը։ Երկուսն էլ ստացել էին հրազենային վիրավորում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր