8080 դիտում
23:31 10-08-2016
Ռեպորտաժ՝ կախաղանի օղակը վզին
Լրագրողների համերաշխության միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 8-ին: Այդ օրը անցկացվում են հավաքներ և կոնֆերանսներ, որին մասնակցում են լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ մասնագիտական համագումարներին կիսվում են լրագրողական փորձով և հիշատակում առավել արժանիներին: Լրագրողների համերաշխության միջազգային օրը հատատվել է 1958 թ.ին Լրագրողների միջազգային կազմակերպության IV Կոնգրեսի որոշմամբ: Օրվա ընտրությունը պատահական չէ: Այդ օրը մահապատժի է ենթարկվել չեխ գրող, քննադատ, լրագրող, ազատագրական շարժման գործիչ Յուլիուս Ֆուչիկը:
Յուլիուս Ֆուչիկը (չեխ.՝ Julius Fučík) ծնվել է 1903թ. փետրվարի 23-ին Պրահայում: Սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1920-ական թթ. խմբագրել է «Ռուդե պրավո» («Rude pravo») թերթը և «Տվորբա» («Tvorba») ամսագիրը:
1941 թվականից մասնակցում է գերմանական բռնազավթման դեմ դիմադրության պայքարին, ղեկավարում անլեգալ գործող Չեխոսլովակիայի կոմկուսի ընդհատակյա հրատարակությունները: 1942-ի ապրիլին ձերբակալվում գեստապոյի կողմից:
Պրահայի «Պանկրաց» բանտում Ֆուչիկը գրում է «Ռեպորտաժ՝ օղակը վզին» (չեխ.՝ «Reportaz psana na opratce») գիրքը, որը հակաֆաշիստական դիմադրության մարտիկների հերոսության վավերագրական-գեղարվեստական վկայություններից է, չեխ գրականության նշանավոր ստեղծագործություններից մեկը:
[img]/ups/images/0439419001470854176166570.jpg[/img]
[i]«Ռեպորտաժ՝ օղակը վզին» գրքի ձեռագիրը[/i]
Առաջին գլխում նկարագրում է իր ձերբակալությունը, կալանավորումը: Հետագա գլուխները հիշեցնում են յուրօրինակ բանտային օրագիր, լի քաղաքական, մշակութային և հասարակական խնդիրների համակողմանի վերլուծությամբ և քննադատություններով: Երբեմն մտովի վերադառնում է անցյալ, պատմում սիրելիների մասին: Առանձին-առանձին ներկայացնում է բանտում աչքի ընկնող կալանավորներին, խցակիցներին, ընդհանրացնելով նրանց բնավորություններն ու կերպարները:
[img]/ups/images/0489867001470854194886175.jpg[/img]
Վերջին գլխում անդրադարձ է կատարում հակաֆաշիստական պայքարի պատմությանը և իր մասնակցությանն այդ պայքարին, ինչպես նաև՝ պատմում է ընկերների ձերբակալությունների և մահապատիժների մասին: Գրքում հանրագումարի են բերված Յուլիուս Ֆուչիկի մտորումները կյանքի իմաստի, խաղաղության և մարդկության ճակատագրի հարցում յուրաքանչյուր մարդու դերի մասին:
[img]/ups/images/0654573001470854202844515.jpg[/img]
[i]«Ռեպորտաժ՝ օղակը վզին» գրքի առանց գրաքննության առաջին հրատարակությունը՝ (1995թ. Պրահա)[/i]
Ֆուչիկը առաջին հայացքից մռայլ և դաժան բանտային իրականությունը և կյանքի համար շատ վտանգավոր ազատագրական պայքարի պատմությունը նկարագրում է այնպես, որ ընթերցողի մոտ արթնացնում է ոչ թե ատելություն թշնամիների, այլ սեր ազատության համար պայքարողների նկատմամբ, և ոչ թե մղում է կռվի, այլ՝ խաղաղության:
[img]/ups/images/0956696001470854211727827.jpg[/img]
[i]Ֆուչիկի՝ բանտից գրած վերջին նամակներից մեկը[/i]
Գիրքն ավարտվում է հեևյալ տողերով. [b]«Մենք միշտ հաշվի էինք առնում մահվան սպառնալիքը: Մենք գիտեինք, որ եթե ընկնենք գեստապոյի ձեռքը, ողջ դուրս չենք պրծնի:
Եվ իմ ներկայացումը մոտենում է ավարտին:
Վերջաբանը չեմ գրել: Այն չգիտեմ:
Սա ներկայացում չէ: Սա կյանք է:
Իսկ կյանքում հանդիսատես չկա:
Վարագույրը բարձրանում է:
Մարդի՛կ, ես սիրում էի ձեզ: Զգո՛ն (չեխ.՝ Lidé, měl jsem vás rád. Bděte!)»:[/b]
[img]/ups/images/0232428001470854230537371.jpg[/img]
Յուլիուս Ֆուչիկը 1943-ին տարվում է Բեռլին և մահապատժի ենթարկվում սեպտեմբերի 8-ին:
[img]/ups/images/0837004001470854240207860.jpg[/img]
[i]Ֆուչիկի հուշարձանները Բեռլինում[/i]
Ֆուիչկի «Ռեպորտաժ՝ օղակը վզին» գիրքը հրատարակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945թ., այնուհետև թարգմանվել 75 լեզուներով: Յուլիուս Ֆուչիկը ստացել է խաղաղության միջազգային մրցանակ (1950, հետմահու): Նրա անունով փողոցներ են անվանակոչվել Չեխիայում, խորհրդային բազմաթիվ քաղաքներում: Իսկ 1961թ. «Ռեպորտաժ՝ օղակը վզին» գրքի մոտիվներով գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել:
[img]/ups/images/019167700147085425133556.jpg[/img]
[i]«Ռեպորտաժ՝ օղակը վզին» (1961թ.) ֆիլմի ազդագիրն ու մեկ կադր[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
20:13 15-01-2022
Հայաստանի «իշխանությունները» վերածվել են օղակը վզին գցած շնիկի. Արտակ Զաքարյան
1278 դիտում
13:57 19-02-2014
Իրանում շարունակվում են կախաղանի միջոցով մահապատիժները
2802 դիտում
15:44 17-02-2016
Ադրբեջանում 11-ամյա երեխա է կախաղանի միջոցով ինքնասպան եղել
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին