211652_close_icon
views-count1281 դիտում article-date 13:57 19-02-2014

Իրանում շարունակվում են կախաղանի միջոցով մահապատիժները

Այսօր առավոտյան Իրանի Քերման քաղաքի Կենտրոնական բանտում կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել 4 բանտարկյալներ, տեղեկացնում է Իրանի iribnews հեռուստաալիքը: Վերջիններս մեղադրվում էին 703 կգ օփիումի և 23 կգ հերոինի մաքսանենգության մեջ: ՄԱԿ-ը, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, մինչ օրս բազմաթիվ անգամներ են կոչ արել Իրանի իշխանություններին վերջ դնելու այդ երկրում մահապատիժներին, սակայն այդ կոչերը մինչ օրս անուշադրության են տրվում:

Նմանատիպ նյութեր