211652_close_icon
views-count4390 դիտում article-date 23:22 10-08-2016

Բրյուսել մեկնող 2 օդանավերում ռումբերի մասին ահազանգը կեղծ է եղել

Բրյուսել մեկնող 2 օդանավերում ռումբերի պայթյունի սպառնալիքի մասին լուրերը չեն հաստատվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Նշենք, որ ավելի վաղ հաղորդագրություններ էին ստացվել, որ Բրյուսելի Զավենթեմ միջազգային օդանավակայան մեկնող 2 օդանավերում պայթյունի սպառնալիք կա, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ 2 օդանավերն էլ բարեհաջող վայրէջք են կատարել Բրյուսելի օդանավակայանում: Բրյուսելի Զավենթեմ օդանավակայանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ օդանավակայնում նույնպես խնդիրներ չեն առաջացել: Պայթյունի սպառնալիքի պատճառով մի շարք չվերթներ ուղարկվել են այլ օդանավակայաններ:

Նմանատիպ նյութեր