211652_close_icon
views-count6137 դիտում article-date 14:11 11-08-2016

Նախագահ Սարգսյանը Մոսկվայում խոսում էր Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից.ՀՀ փոխարտգործնախար

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հանդես գալով հայտարարությամբ` խոսում էր Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ փոխարտգործնախար Աշոտ Հովակիմյանը: «Այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումների ժամանակ, ինչի մասին նախագահը շատ հստակ ասաց. խոսքը 94-95թթ. եռակողմ անժամկետ զինադադարների պայմանագրերի, հետաքննությունների մեխանիզմների ներդրման, և, երրորդ, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ է»,-մեկնաբանեց Աշոտ Հովակիմյանը:

Նմանատիպ նյութեր