211652_close_icon
views-count3568 դիտում article-date 18:20 11-08-2016

Արցախում որևէ մեկը պատրաստ չէ որևէ սանտիմետր զիջելուն. Թևան Պողոսյան

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը թեև անցավ որոշակի լարված սպասումների պայմաններում, բայց սա աննախադեպ իրավիճակ չէ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 10-ին` Մոսկվայում նախագահներ Պուտինի ու Սարգսյանի հանդիպումներին, հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` վերհիշելով կազանյան կամ քիվեսթյան հանդիպումների ժամանակ Հայաստանում ու Արցախում տիրող մթնոլորտը: «1997 թվականին էլ կային լարված իրավիճակներ … Այսինքն` այստեղ խնդիրն այն է, թե որքանով ենք մենք ներքին հարցերում ամուր»,- ասաց Թևան Պողոսյանը: Նա հիմա գտնվում է Ստեփանակերտում, եղել է նաև առաջնագծում և ծանոթանալով այնտեղ տարվող աշխատանքներին` հասկացել է, որ այնտեղ ոչ մեկը պատրաստ չէ որևէ սանտիմետր զիջելուն: «Դեռ հակառակը, կենտրոնացնում և ուժեղացնում են սահմանները՝ ամրապնդում, հասարակությունը պատրաստվում է ցանկացած սցենարի»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր