2867 դիտում
17:19 31-01-2017
Եթե ընտանիքը սիրո վրա է հիմնված, դրանից ավելի բարձր հայկական արժեք չեմ կարող ընկալել. Թևան Պողոսյան
Փորձը ցույց տվեց, որ տարբեր օրենքներում եղած նորմերը բավարար չեն ընտանեկան բռնությունը կանխարգելելու համար: Այսպիսի գնահատական է հնչեցրել ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը այսօր կազմակերպված «Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելում. Եվրոպական փորձի ներկայացում» թեմայով սեմինարի ժամանակ, որը կազմակերպվել է ԵԽ-ի, ՄԻՊ գրասենյակի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր խոսքում նշեց, որ կանանց նկատմամբ բռնությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն ընտանիքին, հասարակությանը, այլ նաև ամբողջ Հայաստանի զարգացմանը: Նա կոչ արեց քայլեր ձեռնարկել կարծրատիպերը փոխելու համար:
ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շեշտեց, որ Եվրոպայի խորհուրդը շատ է կարևորում ընտանեկան բռնության դեմ պայքարը: «Մենք պետք է գիտակցենք, որ կանանց նկատմամբ բռնության վերացումը Արևմուտքի կողմից պարտադրանք չէ»:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորեց ՄԱԿ մշտական համակարգողի տեսակետը, թե յուրաքանչյուր օրենք պիտի դառնա սոցիալական կյանքի կանոն: «Ընտանիքը հասարակության իմիջն է, եթե ընտանիքը սիրո վրա է հիմնված, դրանից ավելի բարձր հայկական արժեք չեմ կարող ընկալել»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
5081 դիտում
21:01 15-05-2020
Ամուր, սիրո և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքը ամենակարևորն է․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին