211652_close_icon
views-count973 դիտում article-date 19:50 11-08-2016

Սեյրան Օհանյանը և Ղազախստանի նորանշանակ դեսպանը քննարկել են հայ-ղազախական ռազմաքաղաքական համագործակցության հարցեր

Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Շնորհավորելով Թիմուր Ուրազաևին դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի երկու երկրների հարաբերությունների սերտացմանն ու համագործակցության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղազախական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր