211652_close_icon
views-count6048 դիտում article-date 09:12 12-08-2016

«Սասնա ծռերի» և Նորք-Մարաշի հանցավոր խմբի որոշ անդամների միևնույն խցում են պահում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իրավապահները ուշագրավ խորամանկության են դիմել. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող անդասներից մի քանիսին և անցած տարվա նոյեմբերի 25-ի Նորք-Մարաշում բացահայտված «հանցավոր» խմբի անդամներից մի քանիսին միևնույն խցում են պահում։ Իրավապահները այդպիսով փորձել են պարզել, թե արդյոք նրանք միմյանց ճանաչում են, և հնարավոր է, որ երկու խմբերն իրար հետ կապված են եղել։ Ի դեպ, «հանցավոր» խմբի գործով արդեն մի քանի ամիս է՝ քննչական ոչ մի գործողություն չի կատարվում։ Բայց միևնույն է՝ քրեական գործը դատարան չի ուղարկվում։ Մյուս կողմից էլ այս գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պարտաճանաչ դիմում է դատարան՝ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ երկամսյա կալանքների ժամկետները, կրկին և կրկին երկարացնելու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր